Աշխարհի ամենածեր թռչնի ձվից ճուտ է դուրս եկել

Art News 11.02.2019   21:15   428

Միացյալ Նահանգների Վայրի կենդանիների հսկման գերատեսչության մասնագետները հայտնել են, որ Ուիզդոմ անունով էգ ալբատրոսը՝ աշխարհում ամենապառավ վայրի թռչունը, հաջողությամբ թուխս է նստել: Ձվից արդեն ճուտ է դուրս եկել: Թռչնաբանները նշում են, որ Ուիզդոմը և նրա արու-զուգընկերը ծանոթացել են, երբ էգը 56 տարեկան էր:

Ուիզդոմի ընթացիկ տարիքը գնահատվում է 68 տարեկան: 2018 թվականին զույգը հաջողությաբ թուխս է նստել ածած ձվի վրա և ճուտ է ունեցել: Ընտանիքում նոր ծնունդը թվով երեսունյոթերորդն է էգի համար, որի բոլոր զուգընկերներն անհայտ են թռչնաբաններին: Այժմ գիտնականները փորձելու են պարզել, թե որն է թխաբծավոր ալբատրոսի ծննդունակության գաղտնիքը և թե ինչպես է սերունդն ազդում միջտեսակային կապերի վրա, հաղորդել է Life-ը:


 Պիտակներ
         հիմար լուրեր


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz