Աշխարհի 14 քաղաքներում տեղի կունենան լուռ բողոքի ակցիաներ՝ հայ ռազմագերիների ազատ արձակման պահանջով

Իրադարձային 28.04.2021   17:35   90

Ապրիլի 30-ին տեղի կունենա երկրորդ լուռ բողոքի ակցիան՝ հայ ռազմագերիների ազատ արձակման պահանջով: Այս անգամ ընդգրկված քաղաքները ավելի շատ են: Տարբեր քաղաքների հայ համայնքները, այդ թվում՝ Լոս Անջելես, Մոսկվա, Եկատերինբուրգ, Նիժնի Նովգորոդ, Երևան, Օսյեկ, Լայպցիգ, Հռոմ, Լոնդոն, Բեռլին, Զագրեբ, Պրահա, Նյու Յորք և Փարիզ կմիանան #FreeArmenianPOWs լուռ բողոքի ակցիային:

Աշխարհի հայերը պահանջում են անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին, որոնք պատերազմի ավարտից հետո շարունակում են մնալ Ադրբեջանում:

Հիշեցնենք, որ առաջին լուռ ակցիան տեղի է ունեցել ապրիլի 15-ին: Ակցիաները կշարունակվեն:

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ 


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz