Արտակ Հարությունյան․ Նիկոլի տգիտության աստիճանի մասին…

Տեսանկյուն 10.06.2021   19:00   2340

«Նիկոլ Փաշինյանն արձագանքելով Սերժ Սարգսյանի անմիտ առաջարկին, ասում է, որ պատրաստ է իր որդուն փոխանակել 20 գերիների հետ։ Հիմա կետերով.

- Վարչապետի որդին, իր ընտանեկան դրությունից ելնելով, ակամայից կարող է տիրապետել պետական գաղտնիքների։ Հետևաբար նման առաջարկն ինքն իրենով հակապետական է։

- Երկրի վարչապետը, անկախ իր հնարավոր «սկզբունքայնությունից», կարող է իրեն այլ կերպ դրսևորել, իմանալով թե ինչ կտտանքների է ենթարկվում իր հարազատը, որդին, բնականաբար ի վնաս երկրի։

- Փոխանակման նման առաջարկ չի արվել անցած 6 ամիսների ընթացքում, սա այլ բան չի, քան նախընտրական փիառ։

- Սեփական որդուն գերեվարության ուղարկելու ցանկությունը ընտանեկան բռնության տեսակ է։ Կարծում եմ իրավապահները զբաղվելիք ունեն։ Որդուդ հաշվին «տղամարդլամիշ լինելու» փոխարեն առաջարկեիր քո թեկնածությունը։ Մեկ է, երկուսն էլ չիրականացող, օդի մեջ հոխորտանք են։

- Իհարկե կարելի է անվերջ խոսել, թե ինչքան ես սիրում սեփական ժողովրդիդ, բայց եթե սեփական զավակիդ այնքան չես սիրում, որ պատրաստ ես իրան տենց փորձության ենթարկել, ուրեմն մյուս ժողովրդին սիրելու մասին թեզերդ հասարակ, պրիմիտիվ, էժան պոպուլիզմ են։

Ավարտելով պարզապես ասեմ, որ Նիկոլ Փաշինյանը չգիտի գերիների խնդիրը լուծելու ձևը, բայց դա մի կողմ, խնդիրն իրեն չի հետաքրքրում։ Նիկոլին հետաքրքրում բացառապես իր իշխանությունն ամեն գնով պահելը։ Ու էստեղ ինքն ազնիվ է։ Պետք լինի՝ զավակներից մեկին, երկուսին, երեքին, չորսին կզոհի հանուն այդ իշխանությունը պահելու։ Դա կանի նրանց գերեվարության ուղարկելով, թե այլ կերպ, մեթոդների մեջ դժվար թե խտրականություն դնի։ Չափազանց ցավալի է»։

ՀԱԿ պատգամավորի  թեկնածու Արտակ Հարությունյան


 Պիտակներ
         Արտակ Հարությունյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz