Արտակ Դավթյանը պետք է պատասխանատվության ենթարկվի. Թագուհի Թովմասյան

Քաղաքական 27.05.2021   11:36   111

«Սա շատ վտանգավոր է, և ես չգիտեմ հետևանքներն ինչ են լինելու, ակնկալում եմ, որ Պաշտպանության նախարարությունը պետք է պարզաբանումներ ներկայացնի ինչ հանգամանքներում են գերեվարվել և ինչ հանգամանքներում է, որ նմանատիպ իրավիճակներում մենք համարժեք գործողություններ չենք իրականացնում, երբ Գեղարքունիքի մի քանի հատվածներում նրանք մխրճվել են մեր տարածք և ավելի առաջ են եկել, և մենք փաստորեն գերի չենք վերցնում, բայց իրենք գերի են վերցնում և հայտարարում են, որ դիվերսանտ են», – այսօր լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

Նա նշեց, որ քիչ առաջ անկախ պատգամավորների հետ քննարկել են, արտահերթ նիստ հրավիրեն, որպեսզի ՊՆ նախարարը և Գլխավոր շտաբի պետը գան և պատասխան տան առկա հարցերի վերաբերյալ:

«Արտակ Դավթյանը պետք է պատասխանատվության ենթարկվի»,-ընդգծել է պատգամավորը։


 Պիտակներ
         Թագուհի Թովմասյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz