Արոնյանը մեկնարկում է Airthings Masters միջազգային մրցաշարում

Սպորտ 24.12.2020   14:00   155

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը մեկնարկում է Airthings Masters միջազգային մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Airthings Masters-ի մեկնարկում Արոնյանի մրցակիցն աշխարհի գործող չեմպիոն նորվեգացի Մագնուս Կարլսենն է: Հայ գրոսմայստերը կխաղա սև խաղաքարերով:

 Airthings Masters-ը կմեկնարկի դեկտեմբերի 24-ին:

Այն բաղկացած է որակավորման փուլի, կիսաեզրափակիչից և եզրափակիչից: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 200 հազար դոլար: Առաջին մրցանակակիրը կստանա 60.000 դոլար: Բացի Արոնյանից Airthings Masters-ին մասնակցում են նաև Հիկարու Նակամուրան, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Դանիլ Դուբրովը, Թեյմուր Ռաջաբովը, Ուեսլի Սոն, Անտոն Գուիջան Մագնուս Կարլսենը, Անիշ Գիրին, Իան Նեպոմնյաշկին, Ալեքսանդր Գրիշչուկը և Պենտալա Հարիկրիշնան: Մրցաշարը կեզրափակվի հունվարի 2-ին:


 Պիտակներ
         Արոնյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz