Արոնյանը կրկին ՖԻԴԵ-ի լավագույն տասնյակում է

Սպորտ 01.11.2019   19:21   629

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը կրկին ՖԻԴԵ-ի 10 լավագույն շախմատիստների շարքում է:

Նոյեմբերի դասակարգման աղյուսակում Արոնյանը 8-րդն է: Նախորդ ամսվա համեմատ գրոսմայստերը առաջադիմել է 6 հորիզոնականով: Լավագույն 10-յակում են նաև Մագնուս Կարլսենը, Ֆաբիանու Կարուանան, Դին Լիժենը, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Շահրիյար Մամեդյարովը, Անիշ Գիրին, Իան Նեպոմնիաշկին, Թեմուր Ռաջաբովը և Ուեսլի Սոն:

Հայաստանը ներկայացնող շախմատիստներից 100 լավագույնների մեջ են մտնում նաև Գաբրիել Սարգսյանը (47-րդ տեղ) և Հրանտ Մելքումյանը (79-րդ տեղ):


 Պիտակներ
         շախմատ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz