Արոնյանը դուրս մնաց FTX Crypto Cup առցանց մրցաշարի հետագա պայքարից

Սպորտ 26.05.2021   09:01   120

Գրոսմայստեր Լևոն Արոնյանը դուրս չեկավ FTX Crypto Cup առցանց մրցաշարի քառորդ եզրափակիչ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` արագ շախմատի հեռավար այս մրցաշարի 11-15-րդ տուրերում Արոնյանը երեք պարտիա ավարտեց ոչ-ոքի, իսկ երկուսում հաղթանակ տոնեց: 15 հնարավորից հավաքելով 8 միավոր հայ շախմատիստը մրցաշարային աղյուսակում զբաղեցրեց 9-րդ հորիզոնականը և չի շարունակի պայքարը քառորդ եզրափակիչում։

FTX Crypto Cup-ը աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի կողմից կազմակերած Champions Chess Tour շրջանակներում անցկացվող հերթական առցանց մրցաշարան է: Մրցանակային ֆոնդը կազմում է 320,000 հազար դոլար:

 


 Պիտակներ
         Արոնյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz