Առողջապահության փոխնախարարը կալանավորվել է

Օրենքի ուժով 03.04.2019   12:14   459

Առողջապահության նախարարի տեղակալ Արսեն Դավթյանը կալանավորվել է։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեց ԱԱԾ մամուլի պետ Սամսոն Գալստյանը։

Հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:  Բացի փոխնախարարից քրեական գործում ներգրավված է նաև բժշկական կենտրոնի՝ կաշառք տալու մեջ կասկածվող ղեկավարը, ում նկատմամբ, հաշվի առնելով վերջինիս տարիքը և առողջական վիճակը, որպես խափանման միջոց կիրառվել էր ստորագրություն՝ չհեռանալու մասին:


 Պիտակներ
         կաշառք


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz