«Արմենիա» ավիաընկերությունը սկսում է Երևան-Բաթումի չվերթը

Իրազեկիչ 17.06.2021   11:28   88

«Արմենիա» ավիաընկերությունը սկսում է սեզոնային չարտերային թռիչքներ Երեւանից Բաթումի` «Ալիք Մեդիայի» փոխանցմամբ՝ հայտնում է Վրաստանի Քաղաքացիական ավիացիայի գործակալությունը:

Նախօրեին  ավիաընկերությունն իր առաջին թռիչքն է կատարել: Երեւան – Բաթումի – Երևան չվերթներն իրականացվելու են շաբաթական մեկ անգամ ` երեքշաբթի օրերին, մինչև հունիսի 22-ը, իսկ հունիսի 22-ից սեպտեմբերի 15-ը` շաբաթը երկու անգամ:

Վրաստանը կանոնավոր միջազգային թռիչքները վերականգնեց 2021 թվականի փետրվարի 1-ից ՝ մեկ տարվա դադարից հետո:


 Պիտակներ
         չվերթ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz