Արմեն Սարգսյանը հյուրընկալել է ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանին

Իրադարձային 25.05.2021   11:37   67

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահ Պերճ Սեդրակյանին:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի մամուլի ծառայությունից։

Հանդիպմանն անդրադարձ է եղել պատերազմից հետո մեր երկրի առջև ծառացած մարտահրավերներին, մարդասիրական բնույթի հրատապ խնդիրներին, ինչպես նաև սահմանային իրավիճակին:

Համազգային խնդիրները միասնական ուժերով լուծելու համատեքստում զրուցակիցները ընդգծել են Հայաստան-Սփյուռք հարաբերությունները վերարժևորելու, Սփյուռքի հնարավորություններն ավելի արդյունավետ օգտագործելու անհրաժեշտությունը:


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz