Արմեն Մելիքբեկյանը՝ ՀՖՖ-ի և Մխիթարյանի հարաբերությունների մասին

Սպորտ 10.09.2020   14:47   40

«Շանթ» ՀԸ «Հեռանկարի» տաղավարում ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը պատասխանել է Արամ Աբրահամյանի հարցերին:

Դրանց մի մասը վերաբերել է Հենրիխ Մխիթարյանի՝ հավաքականի վերջին խաղերին չմասնակցելու և ՀՖՖ-ի հետ ունեցած հարաբերություններին: Հասարակությունում կարծիք կա, որ Մխիթարյանի ու ՀՖՖ-ի միջև որոշակի խնդիրներ կան, մասնավորապես այն պատճառով, որ Մխիթարյանի մայրը՝ Մարինա Թաշչյանը, ընտրությունների արդյունքում տեղ չգտավ ՀՖՖ գործկոմի կազմում: Ոմանք էլ ասում են, թե նաև սա է պատճառը, որ Մխիթարյանը չի միացել հավաքականին:

«Այս հարցը մարզական տիրույթում է, ոչ թե քաղաքական: Հենրիխ Մխիթարյանը ինձ նման բան երբևէ չի ասել, կամ հանրային հայտարարություն երբևէ չի արել, և ես կարծում եմ՝ սա հերթական շահարկման առիթն է: Հենրիխ Մխիթարյանը ֆուտբոլի մասին խոսում է Կապարոսի հետ: Ես, որպես ՀՖՖ նախագահ, որդեգրել եմ այն քաղաքականությունը, որ չեմ խառնվում զուտ մարզական գործերին, դրա համար կա մարզիչ»,- ասել է Մելիքբեկյանը:

 



 Պիտակներ
         Արմեն Մելիքբեկյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb