Արմեն Չարչյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի այսօր

Օրենքի ուժով 23.06.2021   10:40   265

«Իզմիրլյան» ԲԿ-ի ղեկավար, բժիշկ-վնասվածքաբան, պրոֆեսոր Արմեն Չարչյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդության վերաբերյալ որոշումը կըրապարակվի հունիսի 23֊ին։ Այս մասին հայտնում է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

«Ավարտվեց «Իզմիրլյան» ԲԿ-ի ղեկավար, բժիշկ-վնասվածքաբան, պրոֆեսոր Արմեն Չարչյանի նկատմամբ կալանավորման կիրառման հարցի քնմարկումը:

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու համար։

Դատական ակտը կհրապարակվի 23.06.2021թ.: Բավականին լարված և ծավալուն քննարկում է տեղի ունեցել»,֊գրել է Ալեքսանյանը։


 Պիտակներ
         Արմեն Չարչյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz