Արծվիկ Մինասյանի քրոջ որդին կալանավորվեց

Իրադարձային 28.04.2021   12:54   80

Փաստաբան Բենիկ Գալստյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է ․

«Քիչ առաջ դատավոր Գագիկ Պողոսյանը որոշում կայացրեց բավարարել քննիչի միջնորդությունը, և Հայկ Հեքիմյանը կալանավորվեց։
Նշեմ, որ Հայկի ձերբակալումը 2021թ. ապրիլի 24-ին ճանաչվել էր ոչ իրավաչափ և վերջինս այդ ժամանակահատվածից սկսած գտնվում էր ազատության մեջ։

Ի՞նչ ասեմ։ Խոսքերն ավելորդ են։

Պարզապես «ողջույն»»։

Հիշեցնենք՝ Հայկ Հեքիմյանը Արծվիկ Մինասյանի քրոջ որդին է, նա բերման էր ենթարկվել ի պաշտպանություն սյունեցիների ակցիայի ժամանակ, ապա ձերբակալվել էր եւ նրան մեղադրանք էր առաջադրվել։
 


 Պիտակներ
         Արծվիկ Մինասյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz