Արցախում հաստատվել են կորոնավիրուսի 4 նոր դեպք

Իրադարձային 14.05.2021   14:32   105

Արցախում մայիսի 14-ի ժամը 11։00-ի դրությամբ հաստատվել են կորոնավիրուսային հիվանդության չորս նոր դեպքեր։ Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են:

Այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։

Մեկ օրում կատարվել է 50 թեստավորում։ Թեստավորման ընդհանուր թիվն, այսպիսով, Արցախում հասել է 24 626-ի։ Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2 726 դեպք։ 2021 թվականի սկզբից կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 7 174 քաղաքացու հետազոտություն, որից 842-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։

Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին Արցախում ստացիոնար բուժում է ստանում 30 վարակակիր, իսկ թեթև hիվանդները ամբուլատոր եղանակով բուժվում են տնային պայմաններում:


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz