Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 4 նոր դեպք

Իրադարձային 27.04.2021   11:21   95

Արցախում ապրիլի 27-ի ժամը 11։00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք։ Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են: 

Այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։

Մեկ օրում կատարվել է 58 թեստավորում։

Թեստավորումների ընդհանուր թիվն, այսպիսով, Արցախում հասել է 23 697-ի։ Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2 652 դեպք։ 2021 թվականի սկզբից կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 6 242 քաղաքացու հետազոտություն, որից 768-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։


 Պիտակներ
         Արցախում


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz