Արցախի պետնախարարը հրաժարական տվեց

Իրադարձային 28.05.2021   11:28   95

Արցախի պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը հրաժարական է տալիս, ինչի վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է․

Սիրելի՛ հայրենակիցներ Սույն թվականի հունիսի 1-ից վայր եմ դնում Արցախի Հանրապետության պետական նախարար-ֆինանսների նախարարի իմ լիազորությունները: Պաշտոնից հեռանալու որոշումը կայացրել եմ դեռևս 2020 թվականին, սակայն մեզ պատուհասած պատերազմը և հետպատերազմյան ճգնաժամային իրավիճակում առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները ստիպեցին հետաձգել որոշումս:

Պաշտոնավարման ողջ ընթացքում՝ մեր երկրի համար չափազանց ծանր փորձությունների ժամանակաշրջանում, փորձել եմ անել հնարավորը՝ ինձ վստահված ոլորտում մարտահրավերներին դիմակայելու և առանցքային խնդիրները լուծելու ուղղությամբ` ի նպաստ մեր երկրի ապագայի: Շնորհակալ եմ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին, Արցախի Հանրապետության երրորդ նախագահ Բակո Սահակյանին՝ բարձր վստահության և համատեղ աշխատանքի համար: Շնորհակալ եմ իմ բոլոր գործընկերներին՝ Արցախում, Հայաստանում և Սփյուռքում, ում հետ աշխատելու բախտ է վիճակվել: Շնորհակալ եմ պետական նախարարի աշխատակազմի և ֆինանսների նախարարության ողջ անձնակազմին՝ նվիրումի, բարձր արհեստավարժության և արդյունավետ աշխատանքի համար:

Շարունակելու եմ ծառայել Արցախի Հանրապետությանը և Արցախի ժողովրդին՝ անկախ հետագա իմ գործունեության ոլորտից: Մաղթում եմ մեր երկրին խաղաղություն, կայունություն, արագ ապաքինում և հետագա զարգացում: Խոնարհվում եմ նահատակված մեր հերոսների անմար հիշատակի առջև։ Աստված պահապան մեր ժողովրդին:

Հարգանքով՝ Գրիգորի Մարտիրոսյան


 Պիտակներ
         Արցախի պետնախարար


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz