Առածներ ընկերության մասին

Մտորման համար 03.05.2021   20:30   884

Հայկական ժողովդրական առած ասածվածքներ ըստ Արամ Ղանալանյանի  «Առածանի» գրքի

Մարդուն ընկերով կճանաչեն:

***
Ընկերդ դռնեն, պաշարդ տնեն:

***
Հացդ տաշտիցդ վե կալ, ընկերը գեղիցդ:

***
Լավ տղեն լավ ընկերից կիմացվի:

***
Ընկերիդ խոսքին հավատա, էլի պինդ կաց քո բանին:

***
Յարանը (ընկերը), յարա (վերք) կը բանա:

***
Յարանը յարանի տուն կավիրի:

***
Գեշ ընկերը գեշ յարա կբանա:

***
Ճիպոտը մեշիցդ (անտառ) տի, ընկերդ գեղիցդ վե կալ:

***
Ընկերովի մահը հարսանիք ա:

***
Խանչալով ընկերություն չի լինի:

 

Ընկերության մասին աֆորիզմներ

 

Ընկերությունը, որը ծնվել է գավաթի շուրջ, անցնում է ինչպես գինովությունը ամուր քնից հետո: Լոգաու

***
Ընկերությունը կրկնապատկում է ուրախությունը և կիսով չափ պակասեցնում է վիշտը: Բեկոն

***
Նա չէ ընկերը, ով խղճում է, այլ նա, ով օգնում է: Թոմաս Ֆուլեր

***
Արցունքներն անհամեմատ քիչ են լինում, եթե կա մեկը, ում հետ կարելի է հեղել դրանք: Ալֆիերի

***
Ընկերությունն անխզելի է դարձնում և նրա հմայքը կրկնապատկում է մի զգացում, որը պակասում է սիրուն` համոզվածություն: Բալզակ

***
Եթե ուզում ես ընկերներիդ ծառայություն մատուցել, լռության մի՛ մատնիր նրանց թերությունները: Դեբիդուր

***
Կարողացիր ընկեր լինել՝ ընկեր կգտնես: Կրասիցկի

***
Ընկերը նա է, ով ամեն անգամ, երբ դու զգում ես նրա կարիքը, կռահում է այդ մասին: Ռենար

***
Նա, ով ընկերությունը հանգեցնում է օգուտի, իմ կարծիքով, խլում է ընկերությունից ամենաթանկարժեքը, ինչ կա նրա մեջ: Ցիցերոն

***
«Ընկեր» բառը բոլորի շուրթերին է, սակայն ճշմարիտ ընկերությունը հազվադեպ է: Փեդրո

***
Եթե նոր ընկերներ ես գտնում, հներին մի մոռացիր: Դեզիդերիուս Էրազմ Ռոտերդամցի

***
Եղբայրը կարող է ընկեր չլինել, բայց ընկերը միշտ եղբայր է: Բենջամին Ֆրանկլին

***
Որքան որ հազվադեպ է իսկական սերը, իսկական ընկերությունն ավելի հազվադեպ է: Լառոշֆուկո

***
Մտերմությունը կարող է լինել առանց փոխադարձության, բայց ընկերությունը` երբեք: Ժան Ժակ Ռուսո

***
Ոչ թե հարստությունն է ընկեր, այլ ընկերն է գանձ: Իոանն Ստոբեյ

***
Ով այնքան խուլ է, որ նույնիսկ ընկերոջից ճշմարտություն չի ուզում լսել, նա անհույս է: Մարկուս Տուլուս Ցիցերոն

***
Իշխանության հասած ընկերը կորած ընկեր է: Հենրի Ադամս

***
Արցունքներն անհամեմատ քիչ են լինում, եթե կա մեկը, ում հետ կարելի է հեղել դրանք: Ալֆիերի

***
Ընկերությունը կրկնապատկում է ուրախությունն ու կիսով չափ պակասեցնում վշտերը: Բեկոն

***
Նա, ով հավատարիմ ընկեր ունի, կարող է հաշվել, որ ինքը երկու հոգի է: Գրաֆ

***
…Եթե ուզում ես ընկերներիդ ծառայություն մատուցել, ապա պետք չէ լռության մատնել նրանց թերությունները: Դեբիդուր

***
Ընկերներ մենք ձեռք ենք բերում ոչ նրանով, թե ինչ ծառայություններ ենք մենք ստանում նրանցից, այլ նրանով, ինչ ինքներս ենք մատուցում: Թուկիդիտես

***
Ընկերությունը պետք է լինի անսահմանորեն ավելի հանդուրժող, քան սերը: Ժանլիս

***
Իսկական ընկերության մեջ սովորական մարդկանց համար անհասանելի հմայք է թաքնված: Լաբրյուեր

***
Ավելի լավ է խաբված լինել ընկերներից, քան չվստահել նրանց: Լառոշֆուկո

***
Քայլ առ քայլ` առևտրի օրենքն է, սակայն ոչ ընկերության։ Առևտուրը ընկերություն չի ճանաչում, բայց և ընկերության մեջ չպետք է առևտուր լինի: Լեսինգ

***
Կարողացիր ընկեր լինել` ընկեր կգտնես: Կրասիցկի

***

Աստված մեզ ազգականներ է պարգևում։ Ընկերներ, փառք աստծո, մենք ինքներս ենք ընտրում: Էթել Մամֆորդ

***
Ընկերներին պահելու լավագույն միջոցը նրանց չդավաճանելն է: Միզներ

***

Եթե ընկերությունն ընդհատվել է, ուրեմն չէր էլ սկսվել: Պուբլիլիոս Սիրոս

***

իայն ընկերոջ ձեռքը կարող է սրտիցդ հանել փշերը։ Կլոդ-Ադրիեն Հելվեցիուս

***

Ընտրիր վատ ճանապարհ, բայց ոչ վատ ընկեր։ Ալեքսանդր Թամանյան

***
Ով իր համար ընկեր չի որոնում, նա ինքն իր թշնամին է։ Շոթա Ռուսթավելի

***
Ընկերը պետք է իր վրա վերցնի ընկերոջ վշտերի մի մասը։Էրազմ Ռոտերդամցի

Աղբյուրը՝ granish.org


 Պիտակներ
         Ընկերություն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz