Արա Այվազյանն ընդգծել է ՀՀ տարածքից ադրբեջանական զինված ուժերի անհապաղ դուրսբերման հրամայականը

Քաղաքական 24.05.2021   11:04   94

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը մայիսի 24-ին  ընդունել է Հայաստանում Իրանի  դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից: 

Հանդիպման առանցքում են եղել տարածաշրջանային անվտանգության և խաղաղության հարցերը։ Անդրադարձ է  կատարվել ՀՀ սահմանամերձ մարզերում Ադրբեջանի սադրիչ գործողությունների հետևանքով ստեղծված իրադրությանը: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է Հայաստանի ինքնիշխան տարածք ներթափանցած ադրբեջանական զինված ուժերի անհապաղ և անվերապահ դուրսբերման հրամայականը։ 

Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-իրանական օրակարգի մի շարք հարցերի շուրջ, հատուկ անդրադարձ է  կատարվել վերջին շրջանում տեղի ունեցող բարձրաստիճան այցերին և դրանց արդյունքում ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին:


 Պիտակներ
         Արա Այվազյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz