Արա Աբրահամյանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ մեդալով

Իրադարձային 19.04.2021   11:21   94

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ մեդալով՝  «Միջազգային համագործակցության մեջ ներդրում ունենալու համար»։ Մեդալը հանձնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

Այս մասին տեղեկացնում է Ռուսաստանում հայերի միության ֆեյսբուքյան էջը:

«Ինչպես գիտեք, Արա Աբրահամյանը, լինելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան և Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության նախագահ, ակտիվ գործունեություն է ծավալել է ու ծավալում է միջազգային հարաբերությունների ընդլայնման, աշխարհում Ռուսաստանի Դաշնության հեղինակության ամրապնդման ուղղությամբ, ինչը բազմիցս նշվել է Ռուսաստանի նախագահի Վ․ Վ․ Պուտինի ողջույնի խոսքերում»,֊ասվում է հայտարարության մեջ։


 Պիտակներ
         Արա Աբրահամյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz