Ապօրինի հատել են 110 սոճի և 94 բարդի

Իրադարձային 14.06.2021   12:52   48

Հունիսի 8-ին ոստիկանության Աշոցքի բաժնի համայնքային ոստիկանները տեղեկություններ էին ստացել, որ Բաշգյուղում բնակվող հայր և որդի ապօրինի ծառահատումներ են արել: Կասկածվողները բաժին հրավիրվեցին:

Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից:

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ նրանք նախորդ տարվա աշնանը «Գյումրի» անտառտնտեսության տարածքից 110 սոճի են ապօրինի հատել, իսկ Բաշգյուղի անտառից` 94 բարդի:

Փայտանյութը մասամբ հայտնաբերվել և առգրավվել է:

Նշանակվել է ապրանքագիտական փորձաքննություն:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:


 Պիտակներ
         բարդի


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz