Անհետ կորել Է Թուրքիայի ափերի մոտ ջրասույզ եղած նավի կապիտանը
Սեւ ծովում, Թուրքիայի ափերի մոտ, խորտակված Arvin չորաբեռնատար նավի կապիտան Վիտալի Գոլենկոն անհետ կորել Է: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հաղորդել Է իրադրությանը ծանոթ մի աղբյուր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Հունվարի 17-ին Թուրքիայի Բարթին նահանգի նահանգապետ Սինան Գյուները հայտնել Է, որ Arvin նավը սրասույզ Է եղել Թուրքիայի ափերի մոտ, Ինկումուի շրջանում:
Նավի վրա եղել Է 12 քաղաքացի՝ երկու ռուսաստանցի եւ Ուկրաինայի 10 քաղաքացի: Թուրքիայի առափնյա պահպանության տվյալներով, վեց նավաստի փրկվել Է, երեքը՝ զոհվել, եւս երեքի որոնումը շարունակվում Է:
Վեց փրկվածների թվում Է նավի ավագ տեխնիկ ռուսաստանցի Նիկոլայ Կրինովը, ՌԻԱ Նովոստիին հաղորդել են Թուրքիայում ՌԴ դասպանությունում: Նավի կապիտան Նիկոլայ Գոլենկոն, որն ապրում Է Ռոստովում, առայժմ անհետ կորածների թվում Է»,-ասել Է գործակալության զրուցակիցը:
Կրինովի խոսքով՝ Սեւ ծովում ողբերգությունը տեղի Է ունեցել անբարենպաստ եղանակի պատճառով, ավելի վաղ հաղորդել են ՌԴ դեսպանությունում:
Նմանատիպ նյութեր