Անգելա Մերկելը կրկին ցնցումների մեջ է ընկել պաշտոնական միջոցառման ժամանակ (տեսանյութ)

27.06.2019   15:03   559

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մեկ շաբաթվա մեջ արդեն 2-րդ անգամ ցնցումների մեջ է ընկել պաշտոնական հանդիպման ժամանակ: Դեպքի տեսագրությունը հրապարակել է bild.de կայքը:

Դեպքը տեղի է ունեցել Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի հետ հանդիպման ժամանակ: Տեսանյութում երևում է՝ ինչպես են նրան բաժակով ջուր առաջարկում, սակայն կանցլերը հրաժարվում է և շարունակում դողալ:

Հիշեցնենք, որ հունիսի 18-ին Անգելա Մերկելն ուժեղ ցնցվել էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպման ժամանակ: Ավելի ուշ նա իր դողը ջրազրկմամբ էր բացատրել՝ ասելով, որ 3 բաժակ ջուր խմելուց հետո իր ինքնազգացողությունը բարելավվել է:


 Պիտակներ
         Մերկել


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz