Աներոջ և փեսայի վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ

Իրադարձային 03.05.2021   14:13   100

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է դանակահարության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. պարզվել են տուժողի՝ Ակնալիճ գյուղի բնակիչ, 30-ամյա տղամարդու՝ ծանր մարմնական վնասվածք ստանալու հանգամանքները, շարժառիթը:

Քննությամբ մասնավորապես պարզվել և հիմնավորվել է, որ 2020թ. մայիսի 26-ին՝ ժամը 22:10-ի սահմաններում, ընտանեկան հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել տուժողի և նրա աներոջ միջև, որի ժամանակ էլ վերջինս իր մոտ եղած դանակով դիտավորությամբ հարվածել է աղջկա ամուսնու որովայնին՝ նրա առողջությանը դիտավորությամբ պատճառելով ծանր վնաս՝ կտրած-ծակած թափանցող վնասվածքի ձևով:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 30-ամյա տղամարդու կնոջ հորը մեղադրանք է առաջադրվել՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու համար, իսկ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան


 Պիտակներ
         դանակահարություն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz