Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Շվեյցարիայի նախագահին

Իրադարձային 27.06.2019   18:29   537

Շվեյցարիայի Համադաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերը հանձնեց Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Ուլի Մաուրերին (Uely Maurer)։

Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հավատարմագրերի հանձնման հանդիսավոր արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում Շվեյցարիայի նախագահը շնորհավորեց Անդրանիկ Հովհաննիսյանին ՀՀ դեսպանի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ աշխատանք։

Դեսպան Հովհաննիսյանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, անդրադարձավ հայ-շվեյցարական բարեկամական հարաբերություններին, երկու երկրների միջև տարբեր բնագավառներում իրականացվող երկկողմ փոխգործակցությանը՝ ուրվագծելով դրանց ամրապնդման ուղղությամբ իրականացվող քայլերը։

Դեսպանը Շվեյցարիայի նախագահին ներկայացրեց նաև Հայաստանի արտաքին քաղաքականության գերակայությունները, մեր երկրում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումները և ժողովրդավարության ամրապնդման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։

Երկուստեք ընդգծվեց հայ-շվեյցարական տնտեսական կապերի ընդլայնման կարևորությունը։


 Պիտակներ
         Շվեյցարիա


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz