ԱՆ-ն հորդորում է զերծ մնալ անհայտ ծագման սնկերից

Իրազեկիչ 06.08.2020   21:15   410

Հայաստանում ընթացիկ տարում գրանցվել է սնկից թունավորման 20 դեպք՝ 42 տուժածով: Բարեբախտաբար, այս տարի սնկից թունավորման հետևանքով մահվան դեպք չի գրանցվել: «Արմենպրես»ի հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի շրջակա միջավայրի հիգիենայի բաժնի պետ Ռուբեն Գրիգորյանը նշեց, որ այս թիվը խոսում է այն մասին, որ մարդիկ չեն հետևում մասնագետների խորհուրդներին և օգտագործում են իրենց քաղած սնկերը:

Հանրապետությունում սնկից թունավորման օրերս գրանցված վերջին ահազանգի համաձայն՝ օգոստոսի 1-ին 5 քաղաքացի հայտնվել էր հիվանդանոցում: Վանաձորի բժշկական կենտրոն էր դիմել 5 քաղաքացի՝ «սնկից թունավորում» նախնական ախտորոշմամբ: Բժշկական կենտրոնում տուժածներին ցուցաբերվել է բժշկական օգնություն։ Նրանք կերել են իրենց կողմից անտառից հավաքված սունկ:

«Այստեղ գործ ունենք երկու տարբեր ընտանիքների հետ, որոնք Լոռու մարզից են: Սնկից թունավորման դեպքը տարբեր համայնքներում է գրանցվել, միմյանց հետ կապ չունեցող դեպքեր են: Մեկը 2 հոգանոց, մյուսը 3 հոգանոց ընտանքիներ են: Մեկ հոգի արդեն դուրս է գրվել, մնացածի առողջական վիճակը գնահատվում է բավարար»,-ասաց Ռուբեն Գրիգորյանը: Գերատեսչությունը հնարավոր բոլոր աղբյուրներով իրազեկման աշխատանքներ է կատարում բնակչության շրջանում և հորդորում, որպեսզի հեռու մնան անհայտ ծագման սնկերից:

Ամեն դեպքում եթե կերել եք սունկ և ունեք ինքնազգացողության վատացում, մասնագետները հորդորում են անմիջապես դիմել բժշի, չզբաղվել ինքնաբուժությամբ:  Սնկից թունավորումներից և հետագա բարդություններից խուսափելու նպատակով ԱՆ մասնագետները զգուշացնում են՝ սննդում չօգտագործել անհայտ ծագման սունկ, չհավաքել սունկ ճանապարհների եզրերից,  ուտելու և թունավոր սունկը տարբերակելու համար հիմք չընդունել նկարները, ժողովրդական առասպելները:



 Պիտակներ
         սնկեր


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb