Ամուսնալուծությունը և դրա հոգեբանական ազդեցությունը երեխաների վրա

Հոգեբանական 29.06.2021   21:30   1114

 Ծնողերի ամուսնալուծությունը լուրջ փոփոխությունների է հանգեցնում երեխայի փոքր աշխարհում: Դա խոցելի գործընթաց է, որի ընթացքում երեխան ենթարկվում է մի շարք բացասական հույզերի՝ չարություն, անհանգստություն, վախ, թախիծ և այլն: Ցանկացած երեխայի նորմալ աճի համար անհրաժեշտ են և հայր և մայր:

Երեխաների տարիքը էապես ազդում է ամուսնալուծության պատկերացումների, ընտանեկան կառուցվածքի վրա:

Ծնվելուց մինչև 18 ամսական

Այս տարիքի երեխաները ծնողների հարաբերությունների մեջ զգում են լարվածություն, բայց հասկանալ հակամարտության պատճառը ծնողների հարաբերությունների մեջ դեռևս ի վիճակի չեն: Եթե վեճերը ծնողների միջև հաճախակի են լինում, երեխան դառնում է դյուրագրգիռ և նյարդային, նրա մոտ հաճախ է նկատվում տրամադրության անկում, հատկապես անծանոթների ներկայությամբ: Նման պայմաններում մեծացող երեխաները հակված են թերզարգացման:
Ինչպես մեղմել բացասական հետևանքները:

Երեխաները կարիք ունեն կայուն և մտերիմ հարաբերությունների հարազատների հետ: Փորձեք պահպանել այն ռեժիմը, որը եղել է նախքան ամուսնալուծությունը հատկապես սննդի և քնի: Ապահովեք նրան իր սիրելի խաղալիքներով, հաճախ գրկեք և ինչքան հնարավոր է շատ ժամանակ անցկացրեք նրա հետ: Խնդրեք ձեր մտերիմներին օգնել, որ դուք հանգստանաք, որպեսզի լինեք առույգ ու ուրախ, երբ դա պետք է երեխայի հետ շփվելուց:

18 ամսականից 3 տարեկան

Այս տարիքում երեխայի ամբողջ աշխարհը կենտրոնանում է հոր և մոր վրա: Ծնողների բաժանման փաստը երեխաները շատ դժվար են ընդունում: Նրանք կարծում են, որ ծնողները ամուսնալուծվում են իրենց պատճառով: Հաճախ են լաց լինում, պահանջում են ավելի մեծ ուշադրություն, դառնում են քմահաճ, դանդաղում է զարգացումը, սթրես է առաջանում, որի հետևանքով սկսում են ծծել մատները և նման ուրիշ բաներ: Երեխաների մոտ առաջանում է մենակության զգացում, վախ, խանգարվում է քունը: Նրանք վախենում են գիշերը մենակ մնալուց:
Ինչպես մեղմել բացասական հետևանքները:
Եթե հնարավոր է ծնողները պետք է միասին ապահովեն երեխայի օրվա կայուն ռեժիմը: Հարկավոր է երեխային շատ ուշադրություն և ժամանակ հատկացնել:

3 - 6 տարեկան

Նախադպրոցական հասակի երեխաները դեռ չեն հասկանում ամուսնալուծության ողջ էությունը, բայց չեն ուզում, որ ծնողները բաժանվեն` չնայած լարվածությանը: Նրանք զգում են, որ չեն կարող փոխել իրավիճակը: Նրանց մոտ առաջանում է անապահովության, անհանգստության, վախի զգացում: Վախենում են մենակությունից, մթից, առաջանում է անքնություն: Նախադպրոցական հասակի երեխաները ծնողների ամուսնալուծության համար մեղադրում են իրենց:
Ինչպես հարթեցնել, մեղմել բացասական հետևանքները:

Լավ կլինի, որ ծնողները առանց վեճերի, սկանդալների և փոխադարձ մեղադրանքների ուղղակի դրական գնահատեն իրավիճակը: Եթե համատեղ կյանքը չստացվեց բաժանվենք և մնանք ընկերներ: 
Նախադպրոցական տարիքի երեխաները կարիք ունեն մեկին ում հետ նա կարող է քննարկել իր զգացմունքները` տատ, պապ, յուրաքանչյուր մարդ, ում երեխան վստահում է, և ով օբյեկտիվորեն կնայի, թե իրականում ինչ է կատարվում և երեխային չի տրամադրի ծնողներից մեկի դեմ: Երեխան պետք է վստահ լինի, որ նա չի դադարի շփվել այն ծնողի հետ, որը պետք է հեռանա:

6 -11 տարեկան

Երեխաները վախենում են, որ ծնողները ամուսնալուծության պատճառով կլքեն իրեն ու ինքը կմնա միայնակ: Նրանք կարող են վախ ապրել, որ էլ երբեք չեն տեսնի հորը, եթե մնան մոր մոտ կամ հակառակը: 
Երեխային թվում է, որ ինքը կարող է այնպես անել, որ ծնողները չբաժանվեն, վերականգնեն հարաբերությունները: Կարող են նաև զայրանալ, խռովել ծնողներից մեկից` բաժանելով նրանց «լավ»-ի  կամ «վատ»-ի: Դպրոցականը կարող է հորը կամ մորը մեղադրել էգոիզմի մեջ և զայրույթը արտահայտել տարբեր միջոցներով` վատ վարքով, ցածր գնահատականներով, կտրվելով արտաքին աշխարհից մեկուսանալ և այլն: Դեպրեսիայի պատճառով երեխայի մոտ հաճախ առաջանում է  ստամոքսի խանգարում և գլխացավեր:
Ինչպես կանխել բացասական հետևանքները:

Հարկավոր է վերականգնել ամուսնալուծության պատճառով առաջացած կորցրած անվտանգության, ինքնակառավարման գնահատականը: Դա պետք է անեն ծնողներից յուրաքանչյուրը: Իրենց ազատ ժամանակը անցկացնեն երեխայի հետ, նրա հետ քննարկեն իր զգացմունքները համոզել խոսքով և գործով, որ ծնողներից ոչ մեկը նրանից չի հրաժարվի, չի լքի և որ նա մեղավոր չէ այս իրավիճակի համար:

Միևնույն ժամանակ ծնողները չպետք է մեղադրեն իրար կատարվածի համար և բացատրեն երեխային, որ իրենց բաժանումը դա երկուսի համատեղ որոշումն է:

Կարևոր է պաշտպանել տեսակցության ռեժիմի հստակ ժամանակացույցը: Սթրեսային ժամանակահատվածում օգտակար է ապահովել այցելությունների մշտական ռեժիմ, երբ երեխան գիտի, թե երբ և ինչ ակնկալի: Շատ կարևոր է և օգտակար մշակել այցելությունների հստակ ժամանակացույց:
Ամեն դեպքում այս դժվար ժամանակահատվածում երեխան կարիք ունի, որքան հնարավոր է շատ շփման` ընկերների, բարեկամների, հասակակիցների հետ ինչպես նաև մասնակցել տարբեր սպորտային խմբակների, միջոցառումների:
Ակտիվ հասարակական կյանքը շեղում է տհաճ մտքերից, բարձրացնում է ինքնագնահատականը և չի թողնում պարփակվել իր մեջ:
Վերջին ժամանակներում շատացել են ամուսնալուծությունների թիվը:

Բաժանվելուց հետո որպես կանոն երեխան մնում է ծնողներից մեկի մոտ: Մյուս ծնողը ապրում է առանձին և որոշ ժամանակ անց հնարավոր է, որ նույնիսկ ամուսնանա: 
Այս իրավիճակից տառապում են երեխաները:

Մինչև 14 տարեկան երեխաները մտածում են, որ հայրը կամ մայրը հեռացել է իրենից: Այս տարիքում դժվար է հասկացնել, որ հայրը իրենից ոչ մի տեղ էլ չի գնացել ու միշտ էլ կմնա որպես հայր: Դա բերում է ինքնագնահատականի իջեցման մանավանդ աղջիկների մոտ (կյանքում): 
Երեխայի անգիտակցականում ձևավորվում է վիրավորանքի զգացում, ծնողները որպես կանոն իրար հանդեպ լցվում են չարությամբ, իսկ երեխայի հանդեպ` մեղքի զգացում են զգում: 

Մեղադրում ու քննադատում են նախկին ամուսնուն, իսկ երեխաներին չափից դուրս երես են տալիս` ձգտելով փոխհատուցել իրենց մեղքը կամ չեն շփվում իրենց երեխաների հետ, որպեսզի չփաստեն իրենց սխալը;
Ամուսնալուծությունը դա սթրես է ընտանիքի բոլոր անդամների համար:

Մարդիկ զգում են զայրույթի, մեղքի, տխրության, վախի, ձանձրույթի զգացում:

Ի՞նչ է տեղի ունենում մեր երեխաների հետ ծնողների համար նման դժվար ժամանակներում: Մինչ ծնողները հարաբերություններ են  պարզում երեխաները իրենց խորապես միայնակ են զգում:

Խնամակալության հարցերի հետ կապված երկար վիճաբանությունները կամ երեխայի նկատմամբ ճնշում գործադրելը, որ նա անցնի ծնողներից մեկն ու մեկի կողմը, հատկապես կարող են կործանարար լինել եւ մեծացնել երեխային հասցրած ամուսնալուծության վնասը: 
Երեխաները դառնում են շահարկման գործիք, գույքի բաժանումը, դատարանի այցելությունները երբեմն չափազանց դեստրուկտիվ և կործանարար է լինում թե՛ իրենց, թե՛ երեխաների համար։

Երբ ծնողների հարաբերությունները վատանում են, երեխայի ներքնաշխարհում տեղի է ունենում փոփոխություններ, ի հայտ է գալիս բացակայող ծնողի կարոտ, կուտակված զայրույթ, վրդովմունք, ամբիվալենտ վիճակ, ինչպես նաև կարող է առաջանալ մի շարք հակամարտություններ:

Եվ այսպես, եթե տեսնում եք, որ ձեր երեխայի վարքը փոխվել է առաջին հերթին հանգստացրեք նրան և վստահեցրեք, որ իրեն չեք լքելու:

Ասեք, կրկնեք, որ նրան շատ եք սիրում, բայց չեք թողնի որ պատշաճության չափերը անցնի: Շատ շփվեք և ժամանակ անցկացրեք երեխայի հետ, որպեսզի նա իրեն լքված և միայնակ չզգա:

Գտեք ընդհանուր հետաքրքրություններ, որը կօգնի երեխային ավելի արագ հարմարվել նոր ընտանիքի անդամներին իրավիճակին:
Գլխավորը, որ երեխան սովորի խոսել իր զգացմունքների մասին ձեզ հետ: Թույլ տվեք երեխային սիրել երկու ծնողներին` չնայած ամուսնալուծության փաստին:

Ամուսնալուծության հոգեբանական պատճառները որպես կանոն այս կամ այլ կերպ կապված է զույգերից մեկի կամ երկուսի զգացումների սառեցման հետ, երբ երջանկությունը և սերը այս ամուսանական միության անհնարին է դառնում բազմաթիվ պատճառներով և արդեն ոչինչ հնարավոր չէ փոխել, նույնիսկ որ շատ ցանկանան:
Սակայն որոշում կայացնելը այդքան էլ հեշտ չէ, կան մի քանի պատճառներ`

  • Վախը բարեկամների ընկերների և այլոց կողմից դատապարտման
  • Այն համոզմունքը , որ երեխային երկու ծնողներն էլ պետք են
  • Վախը վերահաս մենության` հատկապես ծերության հասակում
  • Ֆինանսական բարեկեցության փլուզում
  • Տարիքի հետ կապված արգելքները

Փակուղու միակ ճանապարհը ամուսնինները գտնում են բաժանման մեջ

Բաժանումը նշանակում է ամուսնության դադարեցում ամուսինների կյանքի ընթացքում

Ամուսալուծության հիմնական պատճառը հետևյալ գործոններն են`

  • Ընտանեկան ձգձգված հակամարտությունը
  •  Դժգոհություն ամուսնական դերերի և պարատականությունների հարցում
  • Նյութական և կենցաղային խնդիրներ
  • Ամուսիններից մեկի հարբեցողությունը
  • Ամուսնական դավաճանություն
  • Խանդը, որը կրում է ախտաբանական բնույթ
  • Ֆիզիկական և հոգեբանական բոնություն ամուսնու կողմից
  • Սեքսուալ ոլորտի խնդիրներ
  • Նոր սեր
  • Հոգեբանական անհամատեղելություն. Տարբեր խառնվածքի են զույգերը
  • Տարիքային մեծ տարբերություն ամուսինների միջև` տաս և ավելի
  • Հուզական  հարաբերությունների սառեցում
  • Ընտանիքում միապաղաղություն և ձանձրույթ
  • Անհամատեղելություն հոգևորի և մշակույթի միջև
  • Ամուսիններից մեկի անպտղություն և չբերություն

Կյանքի ցանկացած փոփոխություն ընդունելն ու հասկանալը շատ դժվար գործընթաց է անձի հոգեկան աշխարհի համար, բայց համոզված եղեք, որ Դուք և Ձեր փոքրիկը կարող եք հաղթահարել ամեն ինչ. մի ընկեք հուսահատության գիրկը և վերացրեք Ձեր միջից անօգնականության զգացումը, քանի որ դա այն ժամանակահատվածն է Ձեր կյանքում, երբ Դուք պետք է լինեք առավել զգոն, ուշադիր, համարձակ քան երբևէ:

Հավաքեք Ձեր բոլոր ներքին ուժերը, որպեսզի կարողանաք օգնել Ձեր երեխաներին հաղթահարել իրենց համար այդ դժվար ժամանակահատվածը:

www.hogeban .info 
 


 Պիտակներ
         Ամուսնալուծություն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz