ԱՄՆ-ում ոստիկանության հետ փոխհրաձգության հետևանքով երեք քաղաքացի է զոհվել

Աշխարհ 28.06.2021   09:06   200

RT-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Ուինթրոփ քաղաքում ոստիկանության հետ փոխհրաձգության հետևանքով զոհվել է երեք մարդ:

Ինչպես նշվում է, քաղաքի ոստիկանությունը հաղորդագրություն է ստացել, որ մեծ բեռնատարը մխրճվել է շենքի մեջ, իսկ պատահարի տեղում կրակոցներ են հնչել:

Դեպքի վայր ժամանելուն պես իրավապահները հայտնաբերել են, որ երկու մարդ հրազենային վնասվածք է ստացել: Նշվում է, որ ոստիկանները կրակել են կասկածյալի ուղղությամբ, որը լուրջ վիրավորում է ստացել եւ հոսպիտալացվել է:

Ըստ ոստիկանության հաղորդագրության՝ երկու տուժածներն ու կասկածյալը զոհվել են:


 Պիտակներ
         փոխհրաձգություն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz