ԱՄՆ-ում և Եվրոպայում կոչ են արել արգելել բոլոր թռիչքները Բելառուսի երկնքում

Աշխարհ 24.05.2021   15:00   84

 ԱՄՆ-ի Սենատի միջազգային հարցերի կոմիտեի ղեկավար Բոբ Մենենդեսը, Չեխիայի, Լատվիայի, Գերմանիայի, Լիտվայի, Իռլանդիայի, Լեհաստանի եւ Մեծ Բրիտանիայի գործընկերների հետ համատեղ, հանդես Է եկել Մինսկում Ryanair ինքնաթիռի արտակարգ վայրԷջքի հետ կապված միջադեպի առնչությամբ հայտարարությամբ եւ կոչ Է արել՝ արգելել բոլոր թռիչքները Բելառուսի երկնքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք կոչ ենք անում Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությանը (ICAO)՝ անհապաղ անցկացնել պետությունների միջեւ ազատ տարանցման այդ ակնհայտ խախտման եւ ավիացիայի համար սպառնալիքների հետաքննություն»,-ասվում Է հայտարարության մեջ, որը հրապարակվել Է Մենենդեսի մամուլի ծառայության կողմից:

Օրենսդիրները կոչ են արել դադարեցնել հանրապետության անդամակցությունը ICAO-ին եւ արգելել բոլոր թռիչքները Բելառուսի երկնքում, ներառյալ թռիչքները երկիր եւ հակառակ ուղղությամբ», այնքան ժամանակ, քանի դեռ հետաքննություն Է անցկացվում:

Բացի այդ, հաղորդագրությունը բովանդակում Է հանձնարարություն ՆԱՏՕ-ի եւ ԵՄ-ի երկրներին՝ պատժամիջոցներ սահմանել Մինսկի նկատմամբ եւ դադարեցնել «Ինտերպոլն ու մյուս միջազգային կազմակերպություններն օգտագործելու Բելառուսի իշխանությունների հնարավորությունը՝ Եվրոպայում դեմոկրատիայի վրա հետագա գրոհների համար»: Մենք կոչ ենք անում՝ անհապաղ եւ անվերապահորեն ազատ արձակել Ռոման Պրոտասեւիչին եւ մյուս քաղաքական բանտարկյալներին»,-նշվում Է փաստաթղթում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


 Պիտակներ
         Բելառուս


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz