ԱՄՆ-ն Սիրիայի դեմ նոր պատժամիջոցներ է պատրաստում

Աշխարհ 17.08.2020   16:13   205

The Wall Street Journal-ի փոխանցմամբ՝՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատժամիջոցների նոր փաթեթ է պատրաստում Սիրիայի գործող կառավարության դեմ:

Այս անգամ պատժամիջոցների ցանկում կարող են հայտնվել եվրոպական որոշ երկրների ընկերություններ, ինչպես նաև Լիբանանում և ԱՄԷ-ում Սիրիայի նախագահ Բաշար Ասադի «աջակիցներն ու գործընկերները»:

Թերթի աղբյուրները նշում են, որ Վաշինգտոնը շարունակում է փորձել արգելափակել արտասահմանում Դամասկոսի ֆինանսական աղբյուրները:


 Պիտակներ
         պատժամիջոցներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz