ԱՄՆ-ն անհանգստություն է արտահայտել Պարսից ծոցում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ

Աշխարհ 28.04.2021   14:00   276

Պենտագոնի ներկայացուցիչ Ջոն Կիրբին հրավիրված ասուլիսին հայտարարել է, թե ԱՄՆ իշխանությունները Պարսից ծոցում դեէսկալացիայի կոչ են արել Իրանին։ 

Նա հայտնել է ծովում Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «վտանգավոր և ոչ պրոֆեսիոնալ» վարքի մասին՝ նշելով, որ դա նորություն չէ։

Միևնույն ժամանակ Պենտագոնի մամուլի քարտուղարն ընդգծել է, որ իրանական բանակի էլիտար ստորաբաժանումների նման վարքն անհանգստություն է առաջացնում։

«Մենք նման վարքի ականատես չենք լինում իրանական ռազմածովային ուժերի կողմից։ Դա հիմնականում Պահապանների կորպուսն է, և սովորաբար՝ նրանց փոքր, արագընթաց մոտորանավակները»,-ասել է նա։

Պահպանների կորպուսի մոտորանավակները մեկ ամսում երկու անգամ՝ ապրիլի 2-ին և 26-ին, մոտենալով ամերիկյան ռազմանավերին, ստիպել են, որպեսզի վերջիններիս կողմից նախազգուշական կրակոցներ արձակվեն։


 Պիտակներ
         Պարսից ծոց


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz