ԱՄՆ-ի ազգային պաշտպանության նորացված ռազմավարությունը կհրապարակվի 2022 թվականի սկզբին

Աշխարհ 24.06.2021   15:00   73

Միացյալ Նահանգների ազգային պաշտպանության նոր խմբագրվածքը կհրապարակվի մոտավորապես եկող տարվա սկզբին: Հունիսի 23-ին այդ մասին հայտնել Է քաղաքական գործերով Միացյալ Նահանգների պաշտպանության փոխնախարար Քոլին Քոլը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մեր ընթացիկ նպատակն Է առաջիկա ամիսներին պատրաստելու ազգային անվտանգության ռազմավարությունը: Հուսով ենք այն ներկայացնելու եկող տարվա սկզբին»,- հայտարարել Է ԱՄՆ-ի ռազմական գերատեսչության ղեկավարի տեղակալը՝ հանդես գալով Վաշինգտոնի Քառնեգիի հիմնադրամի առցանց խորհրդաժողովում: Նախորդ այդպիսի փաստաթուղթը, 10 տարվա ընթացքում առաջին անգամ, կազմել Է ԱՄՆ-ի նախորդ վարչակազմը՝ նախագահ Դոնալդ Թրամփի գլխավորությամբ, որը ներկայացնում Է Հանրապետական կուսակցությունը: Միացյալ Նահանգների վարչակազմի ներկայիս ղեկավար Ջո Բայդենը Դեմոկրատական կուսակցության անդամ Է:

Թրամփի վարչակազմի Ազգային պաշտպանության ռազմավարությունը հրապարակվել Է 2018 թվականի հունվարի 19-ին: Ինչպես այն ժամանակ ճշտել Է Ջեյմս Մեթիսը, որն զբաղեցնում Էր Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարի պաշտոնը, նոր ռազմավարությունը կենտոնացած Է Ռուսաստանի եւ Չինաստանի հետ երկարաժամկետ ռազմավարական մրցակցության վրա: Վաշինգտնն այսուհետեւ Էլ ռազմարշավներ կվարի ահաբեկիչների դեմ, սակայն մրցակցությունը մեծ տերությունների միջեւ, այլ ոչ թե ահաբեկչությունն Է այժմ ուշադրության կենտոնում ԱՄՆ-ի ազգային անվտանգությունն ապահովելիս, պարզաբանել Է Մեթիսը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


 Պիտակներ
         Պենտագոն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz