ԱԺ նիստին Լիլիթ Մակունցը 20 րոպե ընդմիջում է խնդրել

Քաղաքական 26.05.2021   10:56   91

ԱԺ-ն այսօր շարունակում է հերթական նիստի աշխատանքները: Այն սկսել է երեկ քննարկված նախագծերի քվեարկություններով:

Առաջինը քվեարկության է դրվել կառավարության ներկայացրած Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, 60 կողմ. 6 ձեռնպահ ձայներով այն չի ընդունվել:

Դահլիճում սկսվել է իրարանցում: Երբ ԱԺ նախագահը հետաքրքրվել է, թե ինչո՞ւմն է խնդիրը, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը 20 րոպե ընդմիջում է խնդրել:

Բանն այն է, որ ներկա իմքայլականների ձայները չեն բավարարի քննարկված նախագծերի ընդունման համար, ուստի ժամանակն անհրաժեշտ է նրանց թիվը համալրելու համար: 


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz