ԱԺ նախագահ․ «Կտեսնենք, որ Ռուստամ Բադասյանից լավ արդարադատության նախարար չի եղել»»

Իրադարձային 20.06.2019   16:29   547

Այսօր Խորհրդարանում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը թվարկեց նոր Կառավարության օրոք տարբեր ոլորտներում իրականացված բազմաթիվ աշխատանքներ։

«Այս ամենն ինչ է, եթե ոչ՝ վատ բյուջեի փայլուն դերակատարում։ Խոսում են կադրային քաղաքականությունից, ասում են՝ վարչապետը լավն է, բայց կադրային քաղաքականությունը՝ վատը։ Տիկնայք և պարոնայք, առաջարկում եմ ավելի կոնկրետ ասել, քանի որ էսպես օդի մեջ շատ վատ կադրային քաղաքականության մասին խոսելը մեզ հնարավորություն չի տալիս այդ ամենը շտկելու։

Օրինակ, Տիգրան Խաչատրյանը՝ Էկոնոմիկայի նախարարը, վա՞տ կադրային քաղաքականություն է, մի հատ նայեք այդ մարդու կենսագրությունը և ասեք։ Պարոն Ջանջուղազյանը հեչ պրոֆեսիոնալ չէ՞, Հակոբ Արշակյանը ոլորտի հետ ընդհանրապես կապ չունի՞, Արայիկ Հարությունյան, Արսեն Թորոսյան, այս «պատահական» մարդիկ ո՞նց եկան ոլորտները ղեկավարեցին։

Ռուստամ Բադասյանը դեռ չի նշանակվել, ասում են՝ վատ կադրային քաղաքականություն է, դե կտեսնենք, որ նրանից լավ արդարադատության նախարար չի եղել։ Մի տարի է՝ պաշտոնավարում ենք, ոչ մեկիդ երեխու հաշվին 10 մլն դրամ ի՞նչ է, որ չկա»,- հայտարարել է ԱԺ նախագահը։


 Պիտակներ
         Ռուստամ Բադասյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz