ԱԳՆ-ն աշխատել և աշխատում է ի օգուտ մեր ազգային շահի իրականացման. փոխնախարար

Քաղաքական 10.06.2021   13:23   127

Կառավարությունում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ԱԳ փոխնախարարի պաշտոնակատար Արմեն Ղևոնդյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու բոլորով որոշեցին կոլեկտիվ հրաժարական տալ, ասաց․ «Ձեզ դրդապատճառները հայտնի են»։

Հարցին՝ իր համար ընդունելի՞ է հիմա աշխատել, Արմեն Ղևոնդյանն ասաց. «Ձեզ հայտնի է, որ բոլոր փոխնախարարները տվել են աշխատանքից ազատման դիմումներ։ Այս պահին բավարարվել է մասնակի։ Ընդհանուր պետք է դիտարկել այս վիճակում ԱԳ նախարարության դերակատարումն ու ֆունկցիաները»,-ասաց Արմեն Ղևոնդյանը։

Դիտարկմանը, որ քննադատում են ԱԳՆ-ին և ասում, որ ստեղծված իրավիճակում փոխարենը պետության շահի համար շարունակեին աշխատել, հրաժարական են տալիս, Արմեն Ղևոնդյանն ասաց. «ԱԳՆ-ն 30 տարվա ընթացքում աշխատել է և շարունակում է աշխատել ի օգուտ մեր ազգային շահերի իրականացման»,-ասաց փոխնախարարի պաշտոնակատարը։

Հարցին՝ իշխանությունը պետական շահերին հակառա՞կ է գործում, Արմեն Ղևոնդյանն ասաց. «Ես նման բան չեմ ասել»։


 Պիտակներ
         ԱԳՆ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz