Ագահ թագավորը

Դասեր 05.06.2021   12:00   230

Անհայտ ծագման առակ

Կար- չկար մի թագավոր կար: Ժողովուրդը ու հարևան արքաները նրան համարում էին  ագահ: Նա բռնագանձում էր իր ժողովրդից մեծ հարկեր, պատրաստ էր աղքատներից խլել հացի վերջին կտորը: Բայց մի անգամ նա որոշեց, որ պետք է սկսել սովորել բարի գործեր կատարել, որպեսզի հարևան թագավորները սկսեն հարգել իրեն: «Բայց իմ մոտ չկա բարի գործեր կատարելու ցանկություն չկա, -մտածեց նա: Երևի նրանց մոտ, ովքեր դա անում են կա այն,ինչը դեռ չկա ինձ մոտ»:  Նա կանչեց իր իմաստուն խորհրդականներին և հարցրեց, թե ով է ամենաշատը բարություն անում մարդկանց.

-Ամենաշատը բարություն է պարգևում երջանիկը,- միաձայն պատասխանեցին իմաստունները: Երջանկությունը լցնում է նրան և նա չի կարող իր ունեցածը չկիսել մարդկանց հետ:

«Բայց ես երջանիկ եմ, -մտածեց թագավորը, -ինձ ինչ- որ բան չի հերիքում… Ինձ չի հերիքում հարստությունը: Այ, երբ ես կհավաքեմ բավարար հարստություն, կդառնամ երջանիկ և կսկսեմ բարի գործեր կատարել»:

Եվ նա բարձրացրեց հարկերը: Սակայն դրանից հետո նա չդարձավ երջանիկ, բայց դարձավ ավելի հարուստ:

Պարզվում է, որ բարություն պարգևում է երջանիկը, բայց մարդուն ուրիշի բարին երջանիկ չի կարող դարձնել:

Թարգմանությունը՝ Գեորգի Թևոսյանի

Աղբյուրը՝ pritchi.ru


 Պիտակներ
         առակ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz