ԱԳ նախարարությունը չի կարող ունենալ ինքնուրույն քաղաքականություն. Լևոն Տեր-Պետրոսյան

Քաղաքական 10.06.2021   16:51   274

Արտահերթ ընտրություններին մասնակցող ՀԱԿ-ի ցուցակը գլխավորող, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը նշում է, որ արտաքին գործերի նախարարությունն առանձին ոչինչ չի կարող անել որևէ իշխանության օրոք, այն ընդամենը երկրի ղեկավարի հանձնարարություններ կատարող մարմին է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հրավիրված մամուլի ասուլիսում Տեր-Պետրոսյանն այդ մասին խոսեց՝ անդրադառնալով ԱԳ նախարարի ու նրա տեղակալների հրաժարականներին:

«Արտաքին գործերի նախարարությունը չի կարող ունենալ ինքնուրույն քաղաքականություն: Ինչ թելադրում է Նիկոլ Փաշինյանը, դա են անում: Արեցին, տեսան, որ ընկնում են անհարմար վիճակի մեջ, դրա համար հրաժարականների շարան սկսվեց:

Երբեք որևէ ԱԳ նախարարության չի կարելի մեղադրել: Կարելի է մեղադրել միայն այն դեպքում, եթե երկրի ղեկավարի հրահանգները սխալ է կատարում կամ չի կատարում»,-ասաց Լևոն Տեր-Պետրոսյանը:


 Պիտակներ
         Լևոն Տեր-Պետրոսյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz