Ադրբեջանը Թուրքիայի համար կնվազեցնի բնական գազի գինը

Աշխարհ 24.06.2021   14:24   62

Ադրբեջանական «SOCAR» պետական նավթագազային ընկերության Թուրքիայի մասնաճյուղի ղեկավար Զաուր Գահրամանովը հայտարարել է, որ ակնկալվում է բնական գազի սակագնի նվազեցում Թուրքիայի համար։

Ըստ Գահրամանովի՝ Թուրքիայի համար գազի գնի նվազեցումը մի քանի գործոններով է պայմանավորված, որնցից են պահանջարկի աճը և աղբյուրների դիվերսիֆիկացիան: Նրա խոսքով՝ գազի մատակարարման նոր պայմանագրերի համար տարվող բանակցություններում Թուրքիայի դիրքերն ամրացել են նաև վերջերս Սև ծովում հայտնաբերված գազի պաշարների առկայությամբ:

Նշվում է, որ Ադրբեջանի հետ գազի մատակարարման պայմանագրի ժամկետը մոտենում է ավարտին, և բանակցությունները ընթանում են նոր պայմանագրի շուրջ, որում կվերանայվի Թուրքիա մատակարարվող գազի սակագինը:Առաջիկայում Անկարան պատրաստվում է բանակցություններ վարել նաև Իրանի ու Ռուսաստանի հետ, որոնք հանդիսանում են Թուրքիայի մյուս խոշոր մատակարարները:

Գահրամանովը շեշտել է, որ SOCAR-ը մինչ այժմ Թուրքիայում ներդրել է ընդհանուր առմամբ 19.5 միլիարդ դոլար՝ այդ ցուցանիշով դառնալով Թուրքիայի ամենամեծ օտարերկրյա ներդրողը։


 Պիտակներ
         բնական գազ, socar


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz