Ադրբեջանը փորձում է ճնշում գործադրել Վրաստանի վրա

Աշխարհ 19.02.2019   11:45   807

Քողարկվելով ղարաբաղյան հակամարտությամբ՝ Ադրբեջանը չի դադարեցնում իր սահմաններն ընդլայնելու փորձերը, այդ թվում՝ հարևան Վրաստանի հաշվին։ Այդ ծրագրերում վերջին տեղում չեն Վրաստանի իշխանությունների հասցեին հանդիմանությունները՝ իբր հայամետ քաղաքականություն վարելու համար։

Հերթական հանդիմանության համար պատրվակ դարձավ Մեղրիի հետախուզական ջոկատի հրամանատար Միքայել Ավագյանի հուշարձանի տեղադրումը Ջավախքում։ Սրան հետևեց Բաքվից դժգոհությունների տարափը՝ ինչպես քաղաքական, այնպես էլ հասարակական գործիչների կողմից։

Ի պատասխան՝ Վրաստանում գործող «Լեռնաշխարհ» հայկական կազմակերպությունը հանդես եկավ հայտարարությամբ՝ պահանջելով ապամոնտաժել Ադրբեջանի ազգային հերոս, Արցախյան պատերազմի մասնակից Ջալիլ Սաֆարովի հուշարձանը։ Հայտարարության մեջ նշվում է, որ ադրբեջանական ԶԼՄ-ները, Միքայել Ավագյանի կենսագրության հետ կապված, ապատեղեկատվություն են տարածում։

Ակնհայտ է, որ Ալիևը փորձում է Հայաստանի հետ հարաբերությունները վերանայելու հարցում ճնշում գործադրել Վրաստանի իշխանությունների վրա՝ նպատակ ունենալով ոչ միայն սեպ խրել երկու երկրների հարաբերություններում, այլև ամրապնդել հակամարտության խաղաղ կարգավորման անհնարինության տպավորությունը։


 Պիտակներ
         Ադրբեջան, Վրաստան, Հայաստան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb