Ադրբեջանում հայ ռազմագերի Վիգեն Էօլչեքճեանը դատապարտվեց 20 տարվա ազատազրկման

Հրատապ 14.06.2021   12:42   120

Ադրբեջանն այսօր 20 տարվա ազատազրկման դատապարտեց հայ գերի Վիգեն Էօլչեքճեանին՝ իբր «տեռորիզմի ու սահմանների ապօրինի հատման» մեղադրանքով:

Նշենք, որ Էօլչեքճեանն ու Մարալ Նաջարյանը նոյեմբերի 9-ին կապիտուլյացիայի պայմանագրի ստորագրումից անմիջապես հետո ճանապարհվել էին Շուշի՝ իրենց իրերի հետևից և գերեվարվել էին թշնամու կողմից:

Նաջարյանը երկու ամիս առաջ ազատվեց գերությունից, իսկ նրան ուղեկցող Էօլչեքճեանն այսօր 20 տարվա ազատազրկման դատապարտվեց:

Այս մասին տեղեկացնում է Mediaport տելեգրամյան ալիքը: 


 Պիտակներ
         Վիգեն Էօլչեքճեան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz