Ադրբեջանն ու Թուրքիան նոր գազային պայմանագիր են քննարկում

Աշխարհ 27.04.2021   15:36   96

Կասպից ծովի ադրբեջանական հատվածում գտնվող «Շահ Դենիզ» գազակոնդենսատային հանքավայրի շահագործման կոնսորցիումը և «BOTAŞ» թուրքական նավթագազային ընկերությունը հանքավայրի շահագործման առաջին փուլում գազի մատակարարման նոր պայմանագրի բանակցություններ են վարում: Այս մասին apa.az կայքին տեղեկացրել է BP-Azerbaijan ընկերության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Թամամ Բայաթլըն:

Նրա խոսքերով` պայմանագրի ավարտի պատճառով (այն ենթադրում էր տարեկան 6,6 միլիարդ խորանարդ մետր գազի տեղափոխում), «Շահ Դենիզ-1»-ի շրջանակում Թուրքիա գազի մատակարարումը դադարեցվել է ապրիլի 16-ին, իսկ ներկայում բանակցություններ են ընթանում նոր պայմանագիր կնքելու համար:

«Շահ Դենիզ-1» նախագծի շրջանակում գազի մատակարարման պայմանագիրը ստորագրվել է 2001 թվականին:

«Այժմ բանակցությունները «BOTAŞ»-ի և կոնսորցիումի միջև շարունակվում են»,-նշել է Բայաթլըն: 

Դրան զուգահեռ, Բայաթլըի խոսքերով, «Շահ Դենիզ»-ի (Շահ Դենիզ-2) շահագործման երկրորդ փուլի շրջանակում շարունակվում է գազի ամբողջական փոխադրումը:

«Շահ Դենիզ» հանքավայրից արտադրանքի բաժնեմասային բաշխման մասին համաձայնագիրը ստորագրվել և վավերացվել է 1996 թվականին:

Աղբյուրը՝ tert.am


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz