Ադրբեջանի խորհրդարանն ինքնալուծարվեց

Իրադարձային 02.12.2019   13:04   318

Trend.az-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի Միլի Մեջլիսը (խորհրդարան) դեկտեմբերի 2-ին կայացած հատուկ նիստում հայտարարել Է ինքնալուծարման մասին։ Միլի մեջլիսի խոսնակ Օքթայ Ասադովի նախագահությամբ նիստը կայացել Է երկուշաբթի օրը, օրակարգում դրված Էր օրենսդիր մարմնի ինքնարձակման հարցը:

Այն դրվել Է քվեարկության՝ արժանանալով պատգամավորների հավանությանը: Արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման որոշումը կընդունի Ադրբեջանի նախագահը:

Ավելի վաղ իշխող կուսակցության քաղաքական խորհուրդը նիստ Է անցկացրել, որտեղ կուսակցությունից խորհրդարանում ներկայացված պատգամավորներին հանձնարարվել Է հանդես գալ Միլի մեջլիսի ինքնարձակման նախաձեռնությամբ: 



 Պիտակներ
         Ադրբեջան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb