Ադրբեջանի ուժային կառույցների կորուստները 2019թ. հունվար-մարտ ամիսներին

Իրադարձային 09.04.2019   21:43   534

Razm.info-ի փոխանցմամբ՝ 

2019թ. հունվարի 1-ից մարտի 31-ը ներառյալ Ռազմինֆոյի մասնագետներին բաց աղբյուրներից հայտնի է դարձել Ադրբեջանի զինված ուժերի և այլ ուժային կառույցների 8 կորստի մասին, որից 3-ը մարտական, 4-ը ոչ մարտական։ Եւս մեկ կորստի պատճառներն անհայտ են։

Հունվար

Հունվարի 3-ին սրտի կաթվածից մահացել էր Աղսուի շրջանի բնակիչ, Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Սալեհ Ֆյուզուլի օղլու Դեմիրովը (Saleh Füzuli oğlu Dəmirov)։

Հունվարի 11-ին հայտնի դարձավ, որ հունվարի 1–11 ժամանակահատվածում (մահվան կոնկրետ օրը հայտնի չէ), անհայտ պայմաններում մահացել էր Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, Բեյլագանի շրջանի Աշըղալըլար գյուղի բնակիչ Բաբաև Ազեր Աֆթանդիլ օղլուն (Babayev Azər Aftandil oğlu): Բաց աղբյուրների լրացուցիչ ուսումնասիրությունից մեր ստացած տեղեկությունների համաձայն՝ զինծառայողը մահացել է ոչ մարտական պայմաններում՝ զենքի հետ անզգույշ վարմունքի հետևանքով։

Փետրվար

Ըստ ադրբեջանական աղբյուրի՝ փետրվարի 7–ի կեսօրին Ֆիզուլու ուղղությամբ հայկական գնդակից սպանվել է Գյանջա քաղաքի բնակիչ, 2000թ. ծնված Ռյուֆեթ Բախթիյար օղլու Ռյուսթեմովը (Rüfət Bəxtiyar oğlu Rüstəmov): 

Նշենք, որ այս զինծառայողի մահվան մասին Ադրբեջանի ՊՆ ոչ մի հայտարարություն չի արել։ 

Մարտ.

Մարտի 7-ին Ղազախի ուղղությամբ սպանվել էր Բարդայի բնակիչ, Ադրբեջանի ՊՍԾ զինծառայող, 1999թ. ծնված Բայրամով Շահրիյար Ալիյար օղլուն (Bayramov Şəhriyar Əliyar oğlu)։ Որոշ աղբյուրներ գրում են, որ զինծառայողը մահացել է սրտին ստացած հրազենային վնասվածքից, սակայն հայտնի չէ՝ մարտական, թե ոչ մարտական պայմաններում։

Մարտի 8-ին, երեկոյան ժամերի Ադրբեջանի Գախ շրջանում ավտովթարից մահացել էր 1995թ. ծնված Մամմեդռահիմով Մեջիդ Էլմար օղլուն (Məmmədrəhimov Məcid Elmar oğlu), որը պետք է տուն վերադառնար նշանվելու համար։ Վթարի ժամանակ իր հետ մեքենայում է եղել նաև իր զինակիցներից մեկը, որի հետագա ճակատագրի մասին տեղեկություններ չկան։ 

Մարտի 10–ին Իրան–Ադրբեջան սահմանի Հորադիզի հատվածում Իրանից եկած մի խումբ զինված անձանց հետ փոխհրաձգության ժամանակ սպանվել էր Ադրբեջանի ՊՍԾ զինծառայող, սահմանապահ ուղեկալի հերթափոխի պատասխանատու, ժամկետային կրտսեր սերժանտ Մամադով Սախավեթ Ֆիզուլի օղլուն (Məmmədov Səxavət Fizuli oğlu)։ Դեպքի ընթացքում ևս մեկ զինծառայող վիրավորվել էր։

Մարտի 21-ին Չոջուխ Մարջանլը գյուղի ուղղությամբ ոչ մարտական պայմաններում մահացել էր Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, Շաքիի շրջանի Չայ Կարակոյունլու գյուղի բնակիչ Հյումբեթով Ագիլ Վյուգար օղլուն (Hümbətov Aqil Vüqar oğlu)։ Զինծառայողի մահվան մասին տեղեկությունը հաստատել էր Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Վագիֆ Դարգյահլըին, նշելով, որ Հյումբեթովը հայկական գնդակից չի մահացել, մահվան պատճառը պարզելու համար հարուցվել է քրեական գործ։

Մարտի 26–ի երեկոյան, ըստ ադրբեջանական կողմի՝ Ֆիզուլու ուղղությամբ հայկական գնդակից սպանվել էր Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Էլեզով Էլեզ Էլեդդին օղլուն (Əlləzov Əlləz Ələddin oğlu)։ Ըստ սոցցանցերից ստացված տեղեկությունների՝ այս զինծառայողը Ղազախի շրջանի Յուխարը Սալահլը գյուղի բնակիչ էր։


 Պիտակներ
         Ադրբեջանի բանակ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz