Ադրբեջանցի զինվորականները հատուկ ջոկատայինների դասընթացներ են անցել Թուրքիայում

Աշխարհ 29.04.2021   14:00   100

Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները հաջողությամբ ավարտել են հատուկ նշանակության ջոկատայինների վերապատրաստման դասընթացները Թուրքիայի արեւմուտքում գտնվող Սպարտա նահանգում: Այս մասին տեղեկացրել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը, գրում է «Անադոլու» գործակալությունը:

Պաշտպանական գերատեսչությունը նշել է, որ դասընթացը կազմակերպվել է դպրոցի տարածքում, լեռնային հատուկ ջոկատայինների կենտրոնում և ահաբեկչության դեմ պայքարի կենտրոնում:

Դասընթացները տևել են 6 շաբաթ:

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը նշել է, որ Ադրբեջանի ռազմական անձնակազմի համար դասընթացների ավարտի արարողություն է կազմակերպվել։

Աղբյուրը՝ tert.am


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz