Ադանայում 3․8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Աշխարհ 10.08.2020   11:22   189

Օգոստոսի 10-ին ներկայիս Թուրքիայի Ադանա նահանգի Քոզանի շրջանում 3․8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։

Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) տեղեկացմամբ` երկրաշարժը գրանցվել է վաղ առավոտյան։

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են ընդերքի 32․66 կմ խորության վրա։ Երկրաշարժը զգացվել է նաև Ադանային հարակից շրջաններում և Օսմանիյե նահանգում։

Նախնական տեղեկությունների համաձայն՝ մարդկային և նյութական կորուստներ չկան։

Աղբյուրը՝ ermenihaber.am


 Պիտակներ
         երկրաշարժ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz