Աբովյանում տղամարդը պարբերաբար անառակաբարո գործողություններ է կատարել իր մանկահասակ երեխաների նկատմամբ

Իրադարձային 05.06.2019   12:55   565

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում կատարված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են անչափահասների նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու դեպքի հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը:

Քննչական կոմիտեից հայտնում են, որ վերջինս ձերբակալվել է:

Նախնական տվյալներով՝  2019թ մայիս ամսին Աբովյան քաղաքի բնակիչը՝ ծնված 1976 թվականին, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում գտնվող իր բնակարանում պարբերաբար անառակաբարո գործողություններ է կատարել իր մանկահասակ երեխաների նկատմամբ:

Բացի այդ, 43 -ամյա տղամարդը, պաղպաղակով շահագրգռելով մեկ այլ մանկահասակ երեխայի, Աբովյան քաղաքում գտնվող քանդված շինության տարածքում անառակաբարո գործողություններ է կատարել նրա նկատմամբ:

Դեպքի առթիվ 2019թ. հունիսի 3-ին ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական  վարչությունում  հարուցվել է քրեական գործ՝  ՀՀ քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով:

Նշանակվել են դատաբժշկական, դատահոգեբանական և դատահոգեբուժական համալիր փորձաքննություններ:
Աբովյան քաղաքի 43-ամյա բնակիչը ձերբակալվել է:

Նախաքննությունը շարունակվում է:


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz