ԱԱԾ տնօրենը՝ կաշառքի գործով սկանդալային դեպքի մասին

Օրենքի ուժով 04.04.2019   15:35   675

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն անդրադարձել է Առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանի կալանավորման փաստին։
Նա վերահաստել է, որ Դավթյանը ձերբակալվել է կաշառք ստանալու պահին՝ հավելելով, որ մնացածը քննության ընթացքում կերևա: 
Ինչ վերաբերում է կաշառք տվողին, Վանեցյանը հայտնել է, որ վերջինի նկատմամբ նկատմամբ ընտրվել է խափանման միջոց ստորագրություն չհեռանալու մասին. «Նրան առաջադրվել է մեղադրանք, բայց հաշվի առնելով տվողի առողջական վիճակը եւ տարիքը, նրա նկատմամբ չի ընտրվել խափանման միջոց կալանավորումը»: 
Հիշեցնենք, որ խոսքը «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲԸ-ի գինեկոլոգիական բաժանմունքի ղեկավար Ռազմիկ Աբրահամյանի մասին է։
Հարցին, թե Աբրահամյանը նախապես հայտնե՞լ է կաշառք տալու մասին, Վանեցյանը պատասխանեց. «Եթե ինքը մեզ հայտներ, որ կաշառք է տանում տա, իրեն մեղադրանք չէր առաջադրվի, և նա կազատվեր պատասխանատվությունից»:


 Պիտակներ
         կաշառք


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz