«5-րդ ալիք» ՀԸ փոխտնօրենին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում

Իրադարձային 04.02.2020   11:51   242

Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում «5-րդ ալիք» ՀԸ փոխտնօրեն Արմեն Անդրեասյանին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ։ Ոստիկանությունից «Փաստինֆո»-ին հայտնեցին, որ փետրվարի 2-ին՝ ժամը 00։40-ին Ոստիկանությունում ահազանգ է ստացվել քաղաքացուց, որ Մերգելյան ինստիտուտի մոտ մի խումբ անձինք իրեն ծեծի են ենթարկել։

«Մեկնել է օպերատիվ խումբ։ Տուժողը հայտնել է, որ Հակոբյան փողոցում վիճաբանության ժամանակ անհայտ անձը իրեն ծեծի է ենթարկել՝ պատճառելով ֆիզիկական ցավ։ Ոստիկանության Արաբկիրի բաժնում նյութեր են նախապատրաստվում»,- հայտնեցին Ոստիկանությունից։

Նշենք, որ մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ ծեծի ենթարկված քաղաքացին «5-րդ ալիք» ՀԸ փոխտնօրեն Արմեն Անդրեասյանն է:



 Պիտակներ
         ծեծ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb