51-ամյա կինը պոկել ու պատռել էր նախընտրական պաստառը

Իրադարձային 14.06.2021   14:10   71

Հունիսի 12-ին ոստիկանության Նաիրիի բաժին հաղորդում էր ստացվել, որ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցող դաշինքներից մեկի՝ Քասախ համայնքի Մուշ թաղամասի շտաբի փակցրած նախընտրական պաստառներից մեկը պոկված և պատռված է։
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ Նաիրիի ոստիկանները պարզել են, որ պաստառը պոկել և պատռել է Քասախ համայնքի Մուշ թաղամասի 51-ամյա բնակչուհին։ Նա հրավիրվել է ոստիկանություն և խոստովանել:

Կատարվում է քննություն:


 Պիտակներ
         նախընտրական պաստառ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz