41-ամյա տղամարդուն սպանած կասկածյալը ինքնակամ ներկայացել է ոստիկանություն

Իրադարձային 24.06.2021   12:50   42

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունիսի 23-ին, ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների կողմից ձեռնակված գործողությունների շնորհիվ ոստիկանության Կոտայքի բաժին է ներկայացել Կոտայքի մարզի բնակիչ՝ 36-ամյա Արսեն Սիմոնյանը։

Վերջինս կասկածվում է հունիսի 15-ին Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղում գտնվող «Լույս գերեզման» սրբատեղիում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ Կոտայքի մարզի բնակիչ՝ 41-ամյա Սուրեն Դավթյանին սպանելու մեջ։

Այսօր՝ հունիսի 24-ին, քննիչը միջնորդություն է ներկայացնելու Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, նրա նկատմամբ երկամսյա կալանքի որոշում կայացնի։

Հունիսի 15-ին սպանություն էր տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ժամը 23։00-ի սահմաններում «Աբովյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ էր ստացվել, որ «կրծավանդակի, որովայնի կտրած-ծակած բազմաթիվ վերքեր, արյունահոսություն, հեմոռագիկ շոկ՝ չորրորդ աստիճան, զարկերակային ճնշումը՝ չորոշվող, գիտակցության բացակայություն» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, ով վիրահատարանում. վիրասեղանի վրա մահացել է։

Սպանվածը Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղի բնակիչ՝ 41-ամյա Սուրեն Դավթյանն էր։

Ոստիկաններն ու քննիչները պարզել էին նաև, որ նա մահացու մարմնական վնասվածքները ստացել էր նույն օրը, ժամը 21։00-ի սահմաններում Գեղաշեն գյուղում գտնվող «Լույս գերեզման» կոչվող սրբատեղիում, որտեղ ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել էին դանակ (ըստ նախնական տեղեկությունների՝ հնարավոր է՝ դա հանցագործության գործիքը լիներ), արնանման հետքեր, հագուստ, գարեջրի բացած շշեր։

Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել էր Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Հովհաննես Թաթոյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։


 Պիտակներ
         կասկածյալ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz