3 գորտ գերանին (առակ)

Դասեր 25.12.2020   20:30   195

Խոսքը, ցանկությունը և անգամ որոշումը դեռ բավարար չեն կյանքը փոխելու համար: Դրա համար նախևառաջ անհրաժեշտ են գործողություններ...

Մի անգամ ուսուցիչը հարցրեց աշակերտներին.

- Գերանին նստած էին երեք գորտ, նրանցից մեկը որոշեց թռնել ջուրը: Քանի՞ գորտ մնաց գերանին:

- Երե՞ք,- անվստահ պատասխանեց աշակերտներից մեկը:

- Իհարկե, երեք գորտ,- ժպտաց ուսուցիչը,- որովհետև գորտը միայն որոշեց թռնել, բայց նա դրա համար ոչինչ չձեռնարկեց:

Երբեք մի շփոթեք գործը ընդունված որոշման հետ: Երբեմն ձեզ թվում է, թե դուք արդեն թռել եք, բայց իրականում դուք նախկինի պես նստած եք գերանին՝ շրջապատված նույնպիսի մարդկանցով, ովքեր ոչինչ չեն անում բացի խոսելուց:

 

 


 Պիտակներ
         առակ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz